News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում մեկնարկել է ընտրացուցակների զանգվածային ստուգումը, ինչը Վրաստանի բոլոր ընտրատեղամասերում ու ընտրական օկրուգներում իրականացվում է «դռնից դուռ» սկզբունքի հիման վրա:
Ստուգումները տևելու են մինչև հունիսի 10-ը, իսկ միասնական ընտրացուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացվելու մինչև օգոստոսի 1-ը: Վրաստանի բոլոր 3584 ընտրատեղամասերում ստուգումներն իրականացնելու է 11,100 մարդ, որոնք նախապես համապատասխան նախապատրաստություն են անցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:








































