Լոնդոնյան «Արսենալ»-ի կիսապաշտպան Միկել Արտետան, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության «Արսենալ»-«Ուիգան» հանդիպման 9-րդ րոպեին ստանալով վնասվածք` լքեց խաղադաշտը, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ չի վերադառնա: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը ստացել է ոտնաթաթի վնասվածք:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի «Չելսի»-ի դեմ հանդիպմանը «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լուրջ խնդրի առջև է կանգնում: «Արսենալ»-ի` վնասվածք ստացած ֆուտբոլիստների մեծամասնությունը կիսապաշտպանական գծի ֆուտբոլիստներ են, իսկ Յոսի Բենայունը չի կարող հանդես գալ «Չելսի»-ի դեմ հանդիպումներում, քանզի ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է «արիստոկրատներ»-ին:






































