Globalbeauties.com կայքը հրապարակել է գեղեցկության ազգային մրցույթների 50 հաղթողների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ներկայացուցիչ Աննա Առաքելյանը: Գեղեցկուհիներն իրենց երկրները կներկայացնեն «Միսս Աշխարհ-2012» գեղեցկության միջազգային մրցույթում, որը տեղի կունենա օգոստոսի 18-ին, Ներքին Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: Այս մասին տեղեկացնում է NEWSru Israel-ը:
Մրցույթին կմասնակցեն 120 երկրի գեղեցկուհիները, սակայն 70 երկիր դեռևս չի ընտրել իր գեղեցկուհուն:
Globalbeauties.com կայքի ընթերցողների մեկնաբանությունների արդյունքում աղբյուրը նշում է, որ «Միսս Աշխարհի» թագին, ըստ ընթերցողների, հավակնում է Իսրայելի գեղեցկուհի 19-ամյա Շանի Հազանը: Մեծ թվով ձայներ են ստացել նաև Չեխիայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և Մեքսիկայի գեղեցկուհիները: