2012 թվականի ամենաեկամտաբեր ֆանտաստիկ «Սոված խաղեր» մարտաֆիլմի շարունակությունը կնկարահանի ամերիկյան ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Ֆրենսիս Լոուրենսը բազմաթիվ երաժշտական հոլովակների հեղինակ է, աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Aerosmith-ը, Ալանիս Մորիսեթը, Նատալի Իմբրուլյան, Seal-ը, Pink-ը, Garbage-ը, Ավրիլ Լավին, Ջասթին Թիմբերլեյքը, Բրիթնի Սփիրսը, Լեդի Գագան և Բեյոնսեն:
Կինեմատոգրաֆիայի ոլորտում Լոուրենսը վետերան չէ, սակայն հասցրել է մի քանի ֆիլմ նկարահանել, որոնք համաշխարհային ճանաչում են ձեռք բերել: Դրանք են՝ «Կոնստանտինը»-ը, «Ես լեգենդ եմ», «Ջուրը փղերին» և այլ ֆիլմեր: Մարտից Fox հեռուստաալիքի եթերում ցուցադրվում է Լոուրենսի «Կապ» հեռուստասերիալը:
«Սոված խաղեր» ֆիլմի շարունակությունն առանց ռեժսորի էր մնացել անցած շաբաթվա սկզբին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ֆիլմի առաջին մասի ռեժիսոր Գերի Ռոսը հրաժարվեց աշխատել նախագծի վրա:
78 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը սենսացիա է դարձել համաշխարհային վարձույթում: Այն արդեն հասցրել է կես միլիոն դոլար հավաքել:
Ամերիկացի գրող Սյուզեն Քոլինզի «Սոված խաղեր» եռերգության երկրորդ գրքի էկրանավորումը վարձույթ դուրս կբերվի 2013-ի վերջին:










































