Օլիգարխների վերադարձը խորհրդարան զզվելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը`անդրադառնալով օլիգարխների վերադարձին նոր խորհրդարանում: Նա նշեց, որ նրանք արդեն վտանգ են ներկայացնում ոչ միայն ժողովրդի, այլև իշխանությունների ու պետության համար:
«Եթե մենք տեսնենք, թե որքան քիչ հարկ են նրանք վճարում և տնտեսության որ մասն են ղեկավարում, ապա պարզ կդառնա, որ նրանք հենց պետության համար են սպառնալիք դարձել»,-նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Հայաստանում սփյուռքահայերի խնդիրներին` ասաց, որ սփյուռքահայի համար Հայաստանը «Մարիոթ» հյուրանոցի պատուհանի Հայաստանը չպետք է լինի:
Նա նաև անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքով հանրահավքին մասնակցելուն` ասաց, թե ի՞նչ ունի վախենալու: Ըստ նրա` երբ քաղաքական գործիչը զենքով է գնում ընտրողների հետ հանդիպման արտացոլումն է այն բանի, թե ինչպիսի գործիչ է նա:







































