2010 թ. նոյեմբերին ՀՀ բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 2.8%-ով: Սա երևում է ԿԲ կողմից օրերս հրապարակված 2010 թ. նոյեմբեր ամսվա տեղեկագրում: Դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է մոտ 376 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրվածներինը (դրամական գնահատմամբ)` 488.6 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ (ՀՀ ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին), 2010 թ. նոյեմբերին տրամադրվել է 912 մլրդ դրամի վարկ: Նշենք նաև, որ, բացառությամբ ապրիլ ամսվա, 2010 թ. ընթացքում տրամադրված վարկերի ծավալը յուրաքանչյուր ամիս հաստատուն աճ է գրանցել: