CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան երկու անգամ ստիպված է եղել պատասխանել Պենտագոնի կողմից Իրանին հարված հասցնելու պլանի մշակման վերաբերյալ հարցին: Պանետան հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հարված հասցնելու կոնկրետ պլաններ.
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ մենք ունենք այդպիսի պլաններ: Պաշտպանության նախարար դառնալով՝ ես հասկացա, որ մենք մշակում ենք ամեն տիպի պլաններ»:
Պլանի հաջող իրագործման վերաբերյալ հարցին Պանետան պատասխանել է, թե դա խնդիր չէ, և եթե իրենք ստիպված լինեն դա իրագործել, ապա ամեն ինչ կարվի հաջողությամբ:











































