Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կանխատեսում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում կհանդիպեն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն, որ տեղի կունենա մայիսի 19-ին «Ալիանս-Արենա»-ում:
«Խաղադաշտում «Ռեալ»-ը «Բարսելոնա»-ի նկատմամբ ունի առավելություն՝ կապված տեխնիկական և ֆիզիկական ուժի հետ»:
«Ինձ համար 60-40 հարաբերակցությամբ կհաղթի «Ռեալ»-ը: Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության մեկնարկից «Ռեալ»-ը ավելի կայուն խաղ է ցուցադրել, քան մնացած ակումբները:
Կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա» – «Չելսի» դիմակայությունում 65-35 հարաբերակցությամբ վստահ եմ, որ կհաղթեն «կապտանռնագույններ»-ը, սակայն Դիդիե Դրոգբայի, Ֆրենկ Լեմպարդի և Ջոն Թերիի փորձը կարող է այլ ելքի հանգեցնել:







































