Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան և Պեկինը դիմել են Իրանի իշխանություններին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախորդ տարվա դեկտեմբերին վայր գցված ամերիկյան RQ-170 Sentinel տիպի անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին:
Իրանի պաշտպանության նախարարի խորհրդականի խոսքերով՝ իսլամական հանրապետությունը տարբեր երկրներից բազում դիմումներ է ստացել, որոնցում նրանք խնդրում են կիսել ամերիկյան ԱԹՍ-ի վերաբերյալ տեղեկատվությունը: Նա հավելել է, որ տվյալ հարցում ամենամեծ համառությունը ցուցաբերել են Ռուսաստանն ու Չինաստանը:





































