Mission Impossible 5-ի գլխավոր դերում կշարունակի մնալ դերասան Թոմ Քրուզը, սակայն Ghost Protocol–ի ռեժիսոր Բրեդ Բըրդը հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, ինքը չի շարունակի նկարահանել ֆիլմը:
Contactmusic.com-ը հաղորդում է, որ Ghost Protocol-ը 2011 թվականին արժանացել էր կինոգետների դրական կարծիքներին և 693 միլիոն դոլարի եկամուտ էր ունեցել:
Ինչպես հայտնել է Բըրդը, ինքը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի, եթե ֆիլմն այլ ռեժիսոր նկարի, քանի որ այդպես այն նման չի լինի նախորդներին: Ֆիլմն, ամենայն հավանականությամբ, մինչև 2013 թվականը պատրաստ չի լինի, քանի որ այժմ Քրուզը երկու տարբեր ծրագրերի վրա է աշխատում:












































