Սիրիայի պետական հետուստատեսությունը հեռարձակել է մի տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են Սիրիայի բռնապետ Բաշար Ասադը և նրա կինն ուտելիք փաթեթավորում բռնությունների զոհերի համար:
Daily Mail-ը գրում է, որ տեսանյութը հեռարձակվել է երեկ և ներկայացնում է, թե ինչպես են Բաշար ու Ասմա Ասադները հարյուրավոր կամավորների հետ փաթեթավորում ու տուփերի մեջ դնում ալյուր, շաքարավազ, յուղ և այլ սննդամթերք՝ Հոմս քաղաքի բախումների ժամանակ վիրավորվածների համար:








































