Մեծ թվով մարդիկ ալկոհոլի ազդեցությամբ կամ խենթության պահին երբեմն իրենց մարմնի վրա անում են դաջվածքներ, որոնց համար հետագայում զղջում են:
Daily Mail-ը գրում է, որ այժմ բժիշկները հայտնում նե, որ կա նոր մի եղանակ, որը թույլէ տալիս ընդամենը մի քանի ամիսների ընթացքում դաջվածքը հեռացնել մարմնի վրայից:
R20 անունով հայտնի եղանակն իրականացվում է լազերի միջոցով։ Այն մաշկի վրայով անցկացվում է 4 անգամ և տևում է 20 րոպե: Սա տարբերվում է սովորական եղանակից, երբ լազերն անցկացվում է մաշկի վրայով միայն մեկ անգամ:








































