Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Դունկան Լարկոմբին` The Sun-ի խմբագրին, ով ղեկավարել է թագավորական ընտանիքին վերաբերող նորությունների բաժինը: Նրան մեղադրում են պետական պաշտոնյաներին կաշառելու մեջ:
Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը, Լարկոմբը եղել է այն երեք մարդկանց մեջ, որոնց անցած հինգշաբթի օրը ձերբակալել է բրիտանական ոստիկանությունը: Մյուս երկու ձերբակալվածների՝ նախկին պետական ծառայող և մի կին, անունները չեն հրապարակվում: Բացի ձերբակալությունից, ոստիկանությունը նաև ստուգել է նրանց բնակարանները:
Ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել հատուկ կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն: The Sun ամսագիրը մտնում է News Corp բրիտանական պարբերականների շարքի մեջ, որը պատկանում է Ռուպերտ Մերդոկին:
The Sun ամսագրի մի քանի լրագրողների ձերբակալությունը մեծ դժգոհություն է առաջացրել պարբերականում: Մերդոկն անձամբ ժամանել է Մեծ Բրիտանիա և խոստացել է չհեռանալ, քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել:









































