Շարլիզ Թերոնը «Գործակալ 13» ֆանտաստիկ մարտաֆիլմում կխաղա գլխավոր դերը: Ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում: Հայտնի է, որ ֆիլմի բեմադրմամբ զբաղվում է Ռուպերտ Ուայաթը: Ներկա դրությամբ նրա կատարած վերջին աշխատանքը «Կապիկների մոլորակի ապստամբություն»–ն է, որն էկրանավորվել է 2011 թ.: Ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 481 մլն դոլար՝ այն դեպքում, երբ այն նկարահանելու համար պահանջվել է 93 մլն դոլար:
Այն մասին, թե կոնկրետ երբ կսկսվեն ֆիլմի նկարահանումները, դեռ որոշակի տեղեկություններ չկան: Այս ծրագրի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Sony-ին, Warner Bros.-ը, Paramount-ը, Universal-ը և 20th Century Fox-ը:
2012 թ. Շարլիզ Թերոնի մասնակցությամբ կթողարկվի ամենաքիչը երկու ֆիլմ: Խոսքը Ռիդլ Սքոթի «Պրոմեթևս» և Ռուպերտ Սանդերսի «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերի մասին է:







































