Գերմանական «Շալկե»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբի ֆուտբոլիստ Ռաուլը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կստանա «ազատ ֆուտբոլիստ»-ի կարգավիճակ և կտեղափոխվի այլ ակումբ: Ֆուտբոլիստը և ակումբի ներկայացուցիչները չկարողացան ընդհանուր լուծումներ գտնել նոր պայմանագրի համար:
Ֆուտբոլիստը ցանկանում էր ստանալ երկու տարվա պայմանագիր, սակայն ակումբը նրան մեկ տարվա առաջարկ էր արել: Ակումբից հեռանալու մասին Ռաուլը պաշտոնապես կհայտարարի օրերս կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը 2010 թվականից հանդես է գալիս «Շալկե»-ում: Ակումբի կազմում անցկացրած 96 հանդիպումներում իսպանացի հարձակվողը հեղինակել է 39 գնդակ:





































