Բոննի համալսարանը գիտական ասիճանից զրկել է իշխող կոալիցիայի մեջ մտնող Ազատ դեմոկրատական կուսակցության խորհրդական Մարգարիտա Մատիոպուլոսին: Ապրիլի 18-ին նման որոշում կայացրել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի խորհուրդը, որտեղ սովորել և գիտական կոչում է ստացել քաղաքական գործիչը: Մատիոպուլոսը գիտական աշխատանքը գրել է 1980-ական թթ: Ինչպես հաստատել է ստուգումը, այդ աշխատանքի մեջ հայտնաբերվել են գրագողության 320 դեպքեր:
Ֆակուլտետի գիտական խորհուրդը եզրակացրել է, որ այս դեպքում խոսքը ոչ թե պատահական սխալների, այլ մտավոր սեփականության իրավունքների դիտավորյալ խախտման մասին է: Գիտական աշխատանքից զրկվելու պատճառով Մատիոպուլոսը զրկվել է Պոտսդամի և Բրաունշվեյգի համալսարաններում դասախոսելու իրավունքից:
Քաղաքական գործիչը պատրաստվում է այդ որոշումը բողոքարկել դատարանում, որովհետև գտնում է, որ գիտական խորհրդի կայացրած որոշումը հակասում է 1991 թ. որոշմանը, ըստ որի՝ նրա աշխատանքում գրագողության ոչ մի նշան չի եղել:









































