Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Մեծ ու փոքր ստեր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի զենքից իսկապես հետաքրքիր պատմություն ստացվեց: Ընդ որում, ոչ այնքան նրանով, որ ԲՀԿ ժողովրդական առաջնորդը զենքով է գնում ժողովրդի հետ հանդիպման, այլ որովհետև նա պարզապես խաբում է ժողովրդին՝ զենքը ներկայացնելով որպես հեռախոս: Կամ էլ ոչ թե խաբում է, այլ ընդամենը հիմարի տեղ դնում՝ համարելով, որ մարդիկ չեն կարող հեռախոսը տարբերել ատրճանակի պոչից: Մի խոսքով, նախընտրական պատահականությունն ըստ էության բացահայտեց քաղաքականության մեջ ԲՀԿ լինելիության ամբողջ պատահականությունը: Սակայն ամենաէականն, իհարկե, մարդկանց ակնհայտորեն մոլորեցնելու և դրանից կարծես թե անհարմար չզգալու հանգամանքն է, որով աչքի է ընկնում ԲՀԿ-ն:

Հանուն արդարության նշենք, իհարկե, որ աչքի է ընկնում՝ բացառությամբ Վարդան Օսկանյանի, որը միակն էր, որ խոստովանեց զենքի զենք լինելը: Այս համատեքստում պարզ հարց է առաջանում. երբ ԲՀԿ-ն հայտարարում է, որ Քոչարյանի հետ ոչ մի կապ չունի և որևէ կերպ չի ասոցացվում Քոչարյանի ծրագրերին, այդ հայտարարությունները արդյո՞ք նույն արժեքն ունեն, ինչ արժեք որ ունեն հայտարարությունները զենքի և Vertu-ի հրաշակերպ փոխակերպման մասին: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ձվի գողը ձիու գող էլ կդառնա, ասում է ժողովրդական իմաստնությունը:

Այսինքն՝ փոքր ստից է սկսում մեծ սուտը: Եվ սա է այս ամբողջ պատմության մեջ ամենաէականը, որովհետև քաղաքականության մեջ ընդհանրապես առանցքայինը հասարակության հետ ազնիվ լինելու կամքն ու կարողությունն է, որը այս պարագայում ԲՀԿ-ից կարողացավ դրսևորել միմիայն Վարդան Օսկանյանը: Նաև հարց է առաջանում, թե ինչ է հասկանում «Բարգավաճ Հայաստանը» ազատ և արդար ընտրություն ասելով: Չէ՞ որ եթե զենք ասելով՝ հասկանում է հեռախոս, ապա ինչ ասես կարող է հասկանալ ազատ և արդար ընտրություն ասելով, բայց միայն թե ոչ իրապես ազատություն և արդարություն: Այստեղ, իհարկե, գաղտնիք էլ չկա՝ նկատի ունենալով այն, որ «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է բարեգործություն անել նույնիսկ ընտրարշավի ժամանակ և տրակտորներ է նվիրում գյուղացիներին՝ չփորձելով անգամ կոծկել այդ փաստը:

Այս դեպքում կարող է արդյոք որևէ էական տարբերություն լինել ընտրություններում ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հաղթանակների միջև: Իհարկե ոչ, որովհետև նրանց միջև ներկայիս վեճը, ըստ էության, ոչ գաղափարական է և ոչ էլ ծրագրային, առավել ևս՝ արժեքային կամ աշխարհայացքային: Նրանց միջև ներկայումս բիզնեսի, կապիտալի և իշխանության վեճ է, և դրա մեջ մտնողն ընդամենը մտնում է այդ խաղերի մեջ ու դառնում դրա մասնակիցը: Եվ այս տեսանկյունից էլ առաջանում են հարցեր՝ կապված այն քաղաքական ուժերի հետ, որոնք ազատ և արդար ընտրության հարցում ինչ-որ հույսեր են կապում ԲՀԿ-ի հետ և դիմում են խնայողությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում