Աշխարհում բջջային հեռախոսներ արտադրող խոշորագույն ֆիննական Nokia ընկերությունը ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 929 միլիոն եվրոյի կորուստ է ունեցել: Արտադրանքի վաճառքը կրճատվել է 30 տոկոսով՝ հասնելով 7,354 միլիարդ դոլարի:
Կորուստները գերազանցել են շուկայի վերլուծաբանների կանխատեսումները: Նրանք նախատեսում էին 554 միլիոն եվրոյի վնաս:
2011-ի 4-րդ եռամսյակում ընկերությունը կրկին կորուստներ էր ունեցել՝ 1,076 միլիարդի չափով: 2012-ի սկզբից ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 0,08 եվրոյով՝ հասնելով 3.06եվրոյի:
2007 թվականից սկսած Nokia-ի բաժնետոմսերը 80 տոկոսով արժեզրկվել են:








































