Գիտնականները ցեցե ճանճի կաթում հայտնաբերել են սֆինգոմիելինազ ֆեմենտը, որը միջատների մոտ իրականցնում է նույն գործառույթը, ինչ կաթնասունների մոտ: Այս մասին Biology of Reproduction ամսագրում տպագրված հոդվածը մեջբերում է lenta.ru-ն:
Ցեցե ճանճերը սերունդ են տալիս ձվերով: Հետաքրքիրն այն է, որ սաղմերը զարգանում են ոչ թե արտաքին միջավայրում, այլ հենց ճանճի ներսում: Երբ թրթուրները դուրս են գալիս ձվից, նրանք շարունակում են մնալ մոր օրգանիզմում և սնվում կաթով:
Սֆինգոմիելինազ ֆեմենտը կարգավորում է հյուսվածքների կազմավորման գործընթացը: Դրանց անբավարարությունը առաջացնում է Նիմանա-Պիկա հիվանդություն՝ նյութափոխանակության սուր խանգարում:
Գիտնականները հուսով են, որ ֆերմենտի չեզոքացմամբ՝ կարող են պայքարել ցեցե ճանճերի դեմ, որոնք հանդիսանում են քնի հիվանդության տարածողները: Աֆրիկայում ցեցե ճանճի կծելու հետևանքով 50-70 հազար մարդ տառապում է վերը նշված խանգարումներով:
Ցեցե ճանճերի թվաքանակի կրճատման համար կարող է կիրառվել լազերը, որի ստեղծման համար 2011-ին Microsoft –ի հիմնադիր Բիլ Գեյթսը 1 միլիոն դոլար է հատկացրել: Տեխնոլոգիան նախատեսված է մալարիա տարածող մոծակների դեմ պայքարի համար:







































