Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Կոբուլետ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների ներհոսքը Վրաստանի համար նվազեցնում է Ռուսաստանից բխող սպառնալիքը.
«Զբոսաշրջությունը ոչ միայն ինքդ քեզ կերակրելու հնարավորություն է, այլև վիթխարի ոլորտ է երկրի անվտանգության համար: Չի բացառվում, որ այս այս տարի Ռուսաստանից Վրաստան ժամանի մեկ միլիոն զբոսաշրջիկ: Դա նշանակում է, որ մեկ միլիոն մարդ Ռուսաստան կտանի Վրաստանի վերաբերյալ ճշմարտությունը, ինչը զգալիորեն կսահմանափակի Վրաստանի նկատմամբ արկածխնդիրների հետագա մանևրները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, թե Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է Վրաստան այցելելը, սակայն դրանից հետո ռուս զբոսաշրջիկների ներհոսքն ավելի է մեծացել: Ես կարծում եմ, որ վատ չի լինի, եթե Լավրովը շփումներ ունենա զբոսաշրջային գործակալությունների հետ:
Վրաստանի համար զբոսաշրջությունը աշխարհի քարտեզի վրա ամրագրվելու հնարավորություն է ու երկարատև զարգացման ամուր երաշխիք»:






































