Հրապարակվել է Կաննի 65-րդ կինոփառատոնի ծրագիրը: Այս մասին նշված է կինոփառատոնի պաշտոնական կայքէջում:
Հիմնական մրցութային ծրագրում ընդգրկված են ռեժիսորներ Դեյվիդ Կրոնենբերգի «Կոսմոպոլիս», Միխայիլ Հանեքեի «Սերը» ու Քեն Լոուչի «Հրեշտակների բաժինը» ֆիլմերը:
Կաննի 65-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 16-27-ը: Բացմանը կցուցադրվի Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմը:
Փառատոնի ավարտին կցուցադրվի Կլոդ Միլլերի «Թերեզա Դեսկեյրու» ժապավենը:









































