ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակցի և ուսանողի միջև: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում և ԿԳՆ աշխատակցի մասնակցությամբ որևէ միջադեպ չի արձանագրվել:
Նախարարը ուսանողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:












































