Օրերս Ռումինիայի մայրաքաղաքում հրատարակվել է բազմավաստակ ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենից ռումիներեն են թարգմանել Թագուհի և Մադելեյն Կարակաշյան քույրերը (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ):
Ռումիներենը տասներկուերորդ լեզուն է, որով լույս է տեսնում հեղինակի նշված աշխատությունը: Մինչ այդ մենագրությունը լույս էր տեսել անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ճապոներեն, հունգարերեն, հայերեն, արաբերեն, պարսկերեն, իսկ 2011թ. վերջերին` նաև կորերեն:











































