2014 թվից հետո Աֆղանստանի տարածքում ռազմական ներկայություն պահպանելու ԱՄՆ-ի ծրագիրը Ռուսաստանի մոտ հարցեր է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արդյունքները քննարկելուց հետո:
«Մենք կարծում ենք, որ նման ներկայության շարունակությունը այն բանից հետո, երբ զորքերը դուրս կբերվեն, անհասկանալի է: Մեզ մոտ հարցեր են առաջանում, և մենք կցանկանայինք պարզաբանել դրանք»,- ասել է Լավրովը:
Ռուս նախարարը նշել է, որ Աֆղանստանում միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությունը կապված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի իրականացման հետ, որը ուղղված է ահաբեկչական վտանգի նվազեցմանը այս երկրում:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական կայանների հարցը չի քննարկվել, որովհետև դրանք ՆԱՏՕ-ինը չեն, այլ հենց ԱՄՆ-ինը:







































