Քիչ առաջ ոստիկանները Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանող ակտիվիստներից Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Նարեկը քաղաքագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է: «Առաջին լրատվական»-ը կապ է հաստատել Նարեկի հետ, սակայն վերջինս նշել է, որ որևէ միջադեպ չի եղել, որ իրեն բերման են ենթարկել իբր անկարգության համար, և ոստիկանների ասելով՝ ուսանողներն են մատնացույց արել Նարեկին` խոսելով վերջինիս անկարգության մասին: Այս պահին ուսանողները վանկարկում են՝ «Նարեկ, Նարեկ»:
Ուսանողները փակեցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ճանապարհը: Նախարարը խոստացավ շատ արագ պարզել եղելությունը։
Քիչ առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջամտությամբ ազատ արձակվեց Բրյուսովի ուսանող Նարեկ Սամսոնյանը:











































