Բլոգինգի Tumblr ծառայությունը սկսում է պլատֆորմ տրամադրել գովազդի համար: Ինչպես տեղեկացնում է The Business Insider-ը, այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Դեվիդ Կարպը: Վաճառքը կսկսվի մայիսի 2-ից: Այդ պլատֆորմում նախկինում երբեք գովազդ չի վաճառվել:
Հաճախորդները կարող են գովազդը տեղադրելTumblr Radar –ում: Այն իրենից ներկայացնում է ամենաընթերցված գրառումների էջ, որտեղ օրական 120 հազար մարդ է այցելում:
Կարպի խոսքով՝ գովազդների վաճառքը կդառնա ծառայության ֆիանսնավորման վերջին միջոցը: 2012-ի փետրվարին, ծառայության բարելավման նպատակով գումարի հավաքման համար թողարկվել էին բրենդային բաժինների վճարովի մուտքեր:
Tumblr-ը միկրոբլոգների ծառայություն է, հիմնադրվել է 2007 թվականին: Ներկայում այնտեղ ավելի քան 50 միլիոն բլոգ և ավելի քան 20 միլիոն գրառում կա:











































