ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները մտահոգ են, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է հերթական արկածախնդրությունը ձեռնարկել Կովկասում.
«Ռուսաստանի իշխանությունները զարմանում են, որ Վրաստանը ցայժմ պահպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակը: Ներկայումս ՆԱՏՕ-ի մեր գործընկերները նախկինի նման իրենց փաստաթղթերում Վրաստանը հիշատակում են որպես այսպես կոչված ասպիրանտ: Մենք մեր անըմբռնողությունն ենք հայտնում՝ կապված Վրաստանի ռազմականացման գործընթացի հետ, ինչը 2008 թվականի պատերազմից հետո մեծ թափ է հավաքել:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վաշինգտոն կատարած այցից հետո հայտարարել է, որ հասել է ռազմական մատակարարումների ամբողջովին վերականգնմանը: Մենք չենք ցանկանում Հարավային Կովկասում հերթական ապակայունացում՝ այդ մարդու հերթական արկածխնդրության արդյունքում»:










































