Այսօր`ժամը 14.03-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել:
Ըստ ականատեսների, այրվում է ընկերությանը պատկանող շինության նկուղային հարկը: Դեպքի վայր է մեկնել հրշեջների մարտական մեկ հաշվարկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:









































