Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ապրիլի 22-ին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլի կապակցությամբ, նույն օրը ժամը 8.00-ից 18.00-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը բացվելու է ընտրատեղամաս, ուր Հայաստանում բնակվող ֆրանսիացիները կարող են կատարել իրենց ընտրությունը:







































