Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հոլանդական Royal Dutch Shell ընկերության համար կրճատելու է իր նավթի արտահանումը: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին:
Վերջինիս խոսքերով՝ Shell-ին իրանական նավթի կրճատման պատճառն այդ ընկերության ունեցած պարտքն է, ինչը կազմում է 1 միլիարդ դոլար: Ղասեմին հավելել է, որ Shell-ը միջոցներ է փնտրում՝ իրանական կողմին իր պարտքը վճարելու համար:
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած ֆինանսական պատժամիջոցների պայմաններում Shell-ը գործնականում զրկվել է Իրանին ունեցած մեկ միլիարդ դոլարի իր պարտքը մարելու հնարավորությունից: Shell-ն օրական Իրանից գնում է 150,000-200,000 բարել նավթ և այդ ցուցանիշով զիջում է միայն թուրքական Tüpraş-ին:











































