Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է. ԿԳՆ

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար՝ ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են և 2008 թվականի մարտի 17-ին նրա հետ կնքված, թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետի համաձայն: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ժգ) կետը՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության»:

Հստակ սահմանում է, որ իրավասու մարմինը պարտադիր պետք է /այլ ոչ թե կարող է/ իր որոշմամբ դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները եթե` մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, իսկ նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը, եթե հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:

Համաձայն ՀՀ կառավարութան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման 3-րդ կետի՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, իսկ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 13-ի » Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին» թիվ 220-Ա որշման 2-րդ կետի ՀՀ կրթության և գիտության նախարարին է վերապահվել Ս. Զոլյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

2008 թվականի մարտի 17-ին` Գործատուի, ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, մի կողմից, և ռեկտոր Սուրեն Տիգրանի Զոլյան, մյուս կողմից, կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որի ամբողջ բովանդակությամբ սահմանված է, որ գործատուն լիազորված պետական մարմինն է:

Ելնելով վերոգրյալից` անհերքելի փաստ է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիսանում է Սուրեն Տիգրանի Զոլյանի գործատուն, հետևաբար օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է դադարեցնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները:

Ինչ վերաբերվում է օրենքով սահմանված հիմքի՝ “մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության” առկայությանը, ապա ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի 160-Ա և 2012 թվականի ապրիլի 17-ի 173-Ա հրամաններով, օրենքների խախտումների համար, Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը՝

ա. նախարարի 160-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և 6-րդ մասի պահանջները,
բ. նախարարի 173-Ա հրամանի համաձայն Սուրեն Զոլյանը խախտել է ՀՀ օրենքներով ուղղակի նախատեսված ՀՀ կառավարության որոշումները և նորմատիվ գերատեսչական իրավական ակտերը, հետևաբար՝ օրենքները, ինչը հայտնաբերվել և արձանագրվել է ԵՊԼՀ-ում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի կողմից:

Վերոգրյալը փաստում է, որ Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու՝ օրենքով սահմանված հիմքի առկայությունը անհերքելի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում