Բասկետբոլի ազգային լիգայի Լոս-Անջելես «Քլիփերս» ակումբի կենտրոնական հարձակվող Բլեյք Գրիֆինը հերթական անգամ բողոքել է մրցավարների անուշադրությունից, որոնք ակնհայտորեն չեն նկատում նրա դեմ կատարած կոպիտ խախտումները:
«Ինձ այս ամենը դուր չի գալիս և հունից հանում է: Հատկապես այն ժամանակ, երբ մրցավարները ակնհայտորեն չեն նկատում այդ խախտումները: Այդ իսկ պատճառով վերջին շրջանում ես շատ եմ մրցավարների հետ վիճում: Իմ հանդեպ կոպիտ խախտում են կատարում, և ես ինչ պետք է անեմ», – ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Գրիֆինը:
Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գրիֆինը անցկացրել է 61 հանդիպում, իսկ մեկ խաղի համար միջինում վաստակել է 20,6 միավոր և տիրել է 10,9 անդրադարձի:









































