Կանադացի հետազոտողները պարզել են, որ 1950-ականներից հետո Համաշխարհային օվկիանոսի տարբեր հատվածներում մեդուզաների թիվը զգալիորեն աճել է:Նրանք հավաքել և ուսումնասիրել են 45 խոշոր ափամերձ էկոհամակարգերի վիճակի մասին տվյալները: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեդուզաների տարբեր տեսակներից յուրաքանչյուրը 62 տոկոսով աճել է: Hydrobiologia ամսագրում տպագրված հոդվածը համառոտ ներկայացրել է ITAR-TASS -ը:
Մեդուզաների թիվը զգալիորեն ավելացել է Արևելյան Ասիայի ափերին, Սև ծովում, Միջերկրական ծովում, ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափերին, Հավայան կղզիների ափամերձ գոտիներում և Անտարկտիդայի շուրջը:
Հետազոտական խմբի ղեկավար Դենիել Փոլի կարծիքով՝ մեդուզաների աճին հավանաբար նպաստել է անթրոպոգեն գործոնը՝ այսինքն շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը:
§Նկատելի է, որ այն շրջաններում, որտեղ մեդուզաներն արագորեն աճում են, ակտիվ տնտեսական գործունեություն է իրականացվում, ինչի հետևանքով ջրերն աղտոտվում են, ծովային կենսառեսուրսները պակասում, իսկ ջրաշերտերը՝ տաքանում¦,- նշել է Դենիել Փոլը:









































