Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի վերջին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնելու է Իրաք: Այս մասին հայտնել է Իրաքի կառավարությունում եղած աղբյուրը: Ակնկալվում է, որ Իրաքում Մամեդյարովը քննարկելու է երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:











































