ԱՄՆ-ը շահագրգռված է դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս մասին, ինչպես հաղորդում է CNN-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Մենք չենք ցանկանում պիտակներ փակցնել»,- ասել է Քլինթոնը՝ պարզաբանելով, որ այս պահին ԱՄՆ-ը շահագրգռված է «դադարեցնել բռնությունը և քաղաքական վերաձևավորման գործընթաց սկսել», ինչպես նաև այդ երկիր ուղարկել անկախ դիտորդների: Պետքարտուղարի խոսքերով՝ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի «ապացույցներ հավաքվեն, որոնք ապագայում հնարավորություն կտան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու»:
Քլինթոնը նաև կոչ է արել Սիրիայի իշխանություններին ակտիվորեն համագործակցել միջազգային հանրության հետ: «Ժամանակը նրանց օգտին չի աշխատում: Նրանց նկատմամբ վստահությունը նվազում է, չնայած այնպիսի երկրների աջակցությանը, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը»,- ասել է նա:
Իր հերթին Պենտագորնի ղեկվար Լեոն Պանետան, որը Քլինթոնի հետ ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու, ակնարկել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները չեն բացառում ռազմական միջամտությունը Սիրիայի դրությանը: «Եթե միջազգային հանրությունը որոշում ընդունի, որ մենք պետք է հաջորդ քայլն անենք, մենք պատրաստ կլինենք դա անել»,- հայտարարել է նա:








































