Առայժմ պայքարում են ազատ և արդար ընտրությունների համար: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե նոր գումարման խորհրդարանում հնարավո՞ր է ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցության միասնական գործունեությունը, պատասխանեց, որ վաղ է համագործակցությունների մասին խոսել, քանի որ առայժմ պայքարում են ազատ և արդար ընտրությունների համար: Ըստ նրա` ընտրություններից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա քայլերի մասին:









































