Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայում մեկնարկել է 1997 թվականի փետրվարի 28-ին իրականացված հետմոդեռնիստական հեղաշրջման գործով զինվորականների ձերբակալությունների երկրորդ ալիքը:
Ձերբակալություններ են իրականացվում միանգամից 6 նահանգներում, ուր փնտրում են բազմաթիվ պաշտոնաթող ու գործող զինվորականների, որոնց նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում: Նրանց թվում ընդգրկվել են նաև ներկայումս գլխավոր շտաբում ծառայող մի շարք զինծառայողներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ի թավշյա հեղաշրջման գործով ձերբակալությունների առաջին ալիքը գրանցվել էր նախորդ շաբաթ: Այն ժամնանակ ձերբակալվել էր 31 մարդ, որոնցից 18-ը կալանավորվել էին: Վերջիններիս թվում էր հայտնվել նաև տվյալ ժամանակվա իրադարձությունների ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Չևիք Բիրը:







































