«Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը նեղացավ, թե ինքը ձևակա՞ն մարդ Է, որ ձևական կոալիցիա կազմի: Դուրս Է գալիս, որ քա՞րշ են եկել մեկի հետևից: Վարդան Օսկանյանը սխալվում Է, կոալիցիան ձևական չի եղել, մինչև հիմա Էլ ձևական չէ: Նման հայտարարությունները սկսվեցին նախընտրական քարոզարշավի՚ սկզբում»,- երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե «կոալիցիան ձևական է եղել»:
«Կամ եթե դու 5 տարի մեկի ետևից ման ես եկել հենց այնպես, ժողովուրդը քեզ կվստահի՞, իշխանություն կամ լծակ կտա՞: Այսինքն՝ Օսկանյանը սխալ էր մեկնաբանում, և ինչ-որ տեղ ՝ ի վնաս իրենց և հօգուտ մեզ էր այդ հայտարարությունը: Դրա համար էլ Ծառուկյանը նրան ուղղեց, թե կոալիցիան ձևական չէ»,-ավելացրել Է նա:







































