«Դրամի արժեզրկումը արդեն տագնապալի տեմպեր Է ստանում: Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել 1393 դրամ 75 լումա: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մեկ դոլարը ֆոնդային բորսայում 392 դրամ 45 լումա էր»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Առաջին հայացքից դրամի` աննշան թվացող այսպիսի արժեզրկումը իրականում չի մտնում կառավարության և ԿԲ-ի պլանների մեջ: Սա հանգեցնելու է հազիվ զսպվող գնաճի խթանմանը: Բացի այդ` ուշագրավ է, որ դրամն արժեզրկվում է մասնավոր տրանսֆերտների աճի ֆոնին»:











































