Հայաստանի թենիսի կանանց հավաքականը տարավ իր երկրորդ փայլուն հաղթանակը Եգիպտոսում` Fed Cup կանանց թիմային մրցաշարում: Քենիայի նկատմամբ ունեցած հաղթանակից հետո, երկրորդ մրցակիցը Մալթայի հավաքականն էր:
Եվ մեր թենիսիտուհիները երկու մենախաղերում և մեկ զուգախաղում հաղթանակներ են տարել:
Առաջին մենախաղում Աննա Մովսիսյանը հասել է առավելության 6:3, 6:1 հաշվով, երկրորդ մենախաղում` Անի Ամիրաղյանը` 6:0, 6:1 հաշվով, իսկ զուգախաղում Աննա Մովսիսյանն ու Անի Ամիրաղյանը 6:1, 6:1 հաշվով պարտության են մատնել հակառակորդներին:
Հիշեցնենք,որ մեր հավաքականը Ա ենթախմբում է: Մրցակիցներն են Մարոկոյի, Իռլանդիայի, Քենիայի, Մալթայի հավաքականները: