Եթե լրագրող, պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանը գիտի ՕԵԿ ճանապարհը, նշանակում է՝ ինքը կամ անցել կամ անցնում է այդ ճանապարհով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ժառանգական պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Վեզիրյանի այն հայտարարությանը, թե ինքը «Ժառանգությանը» ընդդիմություն չի համարում, և որ այդ կուսակցությունը գնում է ՕԵԿ ճանապարհով:
«Եթե մարդիկ ընդդիմադիր կուսակցության դեմ իրենց առաջադրումն ու պայքարն ինքնիրացման հնարավորություն են համարում, ապա դա վկայում է այն մասին, թե ինչ նպատակով են նրանք մասնակցում այս կեղտոտ խաղին և ինչ կեղտոտ առաքելություն են իրականացնում: Եթե Գոհար Վեզիրյանը նախկինում լրագրության մեջ էր պատվեր կատարում, ապա այժմ՝ քաղաքականության: Երևի իրեն այնքան մեծ տրամաչափի մարդ է համարում, որ կարծում է՝ նույն կեղտոտ խաղերը կարող է խաղալ նաև քաղաքականության մեջ: Բայց ուզում եմ հիասթափեցնել նրան՝ ասելով, որ չի հաջողելու և արդյունքի չի հասնելու: Ով-ով, մենք լավ գիտենք՝ նա ինչ արժե»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը:









































