2011 թ. ապրիլին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին, բոլորը խոսում էի նրանց մասին և հիանում նրանցով: Այդ ամենի շնորհիվ նրանք հայտնվել էին TIME ամսագրի տարվա ամենաազդեցիկ 100 մարդկանց ցուցակում:
Daily Mail-ը գրում է, որ այս տարի արքայազն Ուիլյամին փոխարինել է Քեյթի քույր Պիպան:
Ամսագիրն այս ցանկում ներկայացնում է այն մարդկանց, ովքեր «ոգեշնչում են մարդկանց, մարտահրավերներ ներկայացնում, փոխում աշխարհը»:
100 ազդեցիկ մարդիկ ընտրվում են ընթերցողների քվեարկությամբ: Ամսագիրը հաղորդում է, որ Միդլթոն քույրերի շնորհիվ Մեծ Բրիտանիայի միապետությունը վստահելի ձեռքերում է: Ամսագրի խմբագիրն ասել է, որ երկու քույրերը դարձել են ներշնչման աղբյուր այլ կանանց համար:















































