Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Սինիշա Միխայլովիչի հետ:
«Նախորդ ամսվա ընթացքում մենք 4 անգամ հանդիպել ենք Միխայլովիչի հետ: Այժմ պետք է քննարկել պայմանագրի ֆինանսական կողմը և օգնականների կազմը: Բոլոր այն մասնագետները, որոնց մենք դիմել ենք Միխայլովիչի հարցով, բարձր գնահատական են տվել մասնագետին», – Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Տոմիսլավ Կարաջիչի խոսքը մեջբերել է Football Italia հանդեսը:
Հիշեցնենք, որ Սերբիայի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ չունի Վլադիմիր Պետրովիչի հեռացումից հետո, երբ նա չկարողացավ հավաքականին դուրս բերել «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլ:










































