Ավստրիական Fucking գյուղակի ղեկավարությունը որոշել է քննարկել բնակավայրի անվանումը փոխելու հարցը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Սպասվում է, որ մոտ ապագայում գյուղի 104 բնակիչների հետ կանցկացվի համապատասխան խորհրդատվություն, և միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի գյուղակի անվանման մասին:
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ գյուղակի անվանումն ուշադրություն է գրավում:
Ամեն տարի Fucking-ից գողանում են ցուցանակները ու Fucking անվանումով ճանապարհային նշանները` որպես հուշանվեր:
Ի դեպ, Fucking-ը միակ գյուղական համայնքը չէ նման անվանմամբ:












































