Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգել է ՀԱԿ 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը:
Այս անգամ այն հետաձգվել է ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանի` Ստեփան Ոսկանյանի միջնորդությամբ, որը նույն ժամին մեկ այլ գործով նիստի պետք է մասնակցեր:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստները բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության աշխատակիցների հետ ունեցած միջադեպից հետո: Նրանցից միայն Տիգրան Առաքելյանն է շարունակում մնալ կալանավորված ու մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: