Միասնական հակազդեցությունը ծովահենների դեմ համագործակցության հեռանկարային ուղղություն է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի և Ուկրաինայի միջև: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Վերշբոուն:
«Վերջերս քննարկվել է Ուկրաինայի մասնակցությունը Սոմալիի ափերի մոտ հակածովահենային առաքելությանը: Ես կարծում եմ, որ սա քննարկման հետաքրքիր թեմա է»,- ասել է Վերշբոուն:
Նա ընդգծել է, որ կազմակերպությունը բարձր է գնահատում Ուկրաինայի ներդրումը դաշինքի օպերացիաներին: Վերբուշը նշել է, որ չնայած նրան, որ Ուկրաինայի ղեկավարությունը հրաժարվել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումից, այն շարունակում է զարգացնել դաշինքի հետ հարաբերությունները:
ՆԱՏՕ-ի փոխքարտուղարը հիշեցրել է, որ ուկրաինական արմատներ ունի:
«Իմ պապիկներն ու տատիկները Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարբեր շրջաններից են և հանդիպել են ԱՄՆ-ում` ներգաղթելով 105 տարի առաջ»,- հիշեցրել է ՆԱՏՕ-ի փոխքարտուղարը:








































