Թուրքական Haberler.Com կայքի փոխանցմամբ՝ «Թուրքական ավիաուղիներ» (Türk Hava Yolları) ընկերությունը Ստամբուլին հարվածած ուժեղ քամու պատճառով ստիպված է եղել հետաձգել տասնյակ ներքին ու միջազգային չվերթներ:
Ուժեղ քամին Ստամբուլում պատճառ է դարձել մի շարք ավերածությունների: Վնասվել են մի շարք տների տանիքներ, տապալվել են էլեկտրահաղորդագծերի սյուներ, փակվել է Բողազըջըի կամուրջը: Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ: Թուրք օդերևութաբանների հաղորդմամբ՝ քամու արագությունը կազմել է 80 կմ/ժամ:








































