«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան կարծում է, որ մանչեսթերյան դերբիում պարզ կդառնա, թե ով է արժանի Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչմանը:
Այժմ «Յունայթեդ»-ը 5 միավորի առավելություն ունի իր մոտակա հարևանի նկատմամբ: «Ուիգան»-ից կրած պարտությունից հետո ակումբը կարողացավ վերագտնել իր խաղը և հաջորդ տուրում ջախջախեց «Ասթոն Վիլլա»-ին: Դավիդ դե Խեայի կարծիքով՝ «Յունայթեդ»-ին չեմպիոնի 20-րդ կոչումից կարող է զրկել միայն «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտությունը:
«Այժմ չեմպիոնի կոչման ճակատագիրը գտնվում է մեր ձեռքերում: 5 միավորանոց առավելությունն իհարկե զգալի է, բայց առջևում մանչեսթերյան դերբին է, որը կարող է փոփոխություն մտցնել իրադարձությունների զարգացման մեջ: Վերջին 4 խաղերը շատ բարդ էին մեզ համար, բայց այժմ ամեն ինչ կարգավորվել է և մենք կրկին վստահություն ենք զգում մեր ուժերի նկատմամբ»,- դե Խեային մեջբերում է goal.com-ը:





































