Այսօր Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» (ԴԳՄՔ) կայցելի «Dandee Precious Metals» կանադական ընկերության (ԴԳՄՔ-ն պատկանում է այս ընկերությանը) Բուլղարիայի և Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը (Rick Howse): Այցը աշխատանքային է, բայց ինչպես նշեց «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» կառավարության և հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը, այցը պայմանավորված չէ հասարակական այն աղմուկով, որն ուղղված է Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու դեմ: Կառավարիչը նոր է նշանակվել, ու նրա այցերը այսուհետ պարբերական բնույթ են կրելու: