Saturday, 06 06 2026
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ
17:50
ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:30
Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Նախագահի արած հանդուրժողականության կոչերը մինչ այս պահն արհամարհվում են. Վ. Օսկանյան

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը տեղյակ է և ցավալի է համարում, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների նկատմամբ բռնութան դեպքեր են գրանցվում: Այս մասին նա ասաց Հանրային վերահսկողության շտաբի աշխատանքների վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ:

«Նման դեպքերը պետք է հնարավորինս շուտ դատապարտվեն ու կանխվեն, քանի որ այդ ամեննն ի վերջո ստվեր է գցելու ընտրությունների արդարացիության և մեծ հաշվով՝ նաև արդյունքների վրա: Եթե որևէ պատգամավորության թեկնածուի աշխատանքներ խոչընդոտվում են, նշանակում է՝ հավասար պայմաններ չկան:

Միաժամանակ, այս բոլորը կլինի մեր շտաբի ուշադրության կենտրոնում, հավանաբար նաև հայտարարություն կլինի: Կարծում եմ՝ իրավապահ մարմինները շատ արագ պետք է զբաղվեն նմանօրինակ գործերով և իրենց գնահատականը տան:

ՀԱԿ անդամների հանդեպ բռնությունները միայն 7-րդ ընտրատարածքի խնդիրը չեն: Հանդուրժողականությունն այս ընթացքում շատ կարևոր է, և ուրախ եմ, որ հանրապետության նախագահը նման կոչեր է անում: Բայց այս պահի դրությամբ դրանք կարծես թե արհամարհվում են:

Բոլորի համար պետք է հավասար պայմաններ լինեն, որպեսզի հասարակությունը այլընտրանքի հնարավորություն ունենա և ճիշտ որոշում կայացնի: Միայն այդ ժամանակ կարող ենք ազատ ու արդար ընտրությունների արդյունքում այնպիսի խորհրդարան ունենալ, որին հասարակությունը կվստահի:

Արձանագրենք, որ բոլոր այս տարիներին վստահության դեֆիցիտ է եղել, որն ազդել է ԱԺ հեղինակության ու աշխատանքների վրա»,- ասաց Օսկանյանը:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի ՀՀԿ այն հայտարարությունը, որ Հանրային վերահսկողության միասնական շտաբը ձևական բնույթ է կրում, ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանեց.

«Մենք մեր աշխատանքով ցույց կտանք, որ շտաբի ստեղծումը ժամանակի հրամայականն է և ձևական բնույթ չի կրում: Ավելի կարևոր խնդիր, քան ազատ ու արդար ընտրությունների անցկացումն է, մեր առջև իսկապես չկա: Հայաստանի հաջորդ հինգ տարվա ապագան կախված է այս ընտրություններից: Չեմ ուզում նախապաշարվել ու թևաթափ լինել՝ ասելով, որ ամեն ինչ ավարտված է: Ոչ, ամեն ինչ նոր է սկսվում»:

Վարդան Օսկանյանը չցանկացավ մեկնաբանել մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զենքով գնում հանրահավաքի:

«Իհարկե, տեսել եմ դա, բայց չեմ ուզում մեկնաբանել: Ես կարծում եմ՝ դրանից չպետք է մեծ բան սարքել: Եթե օրինական իրավունք ունես զենք կրելու, դա քո իրավունքն է: Դա պարոն Ծառուկյանի իրավունքն է. նկարներից դատելով՝ դա իրոք զենք էր»:

Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի փաստը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն գյուղացիներին տրակտորներ է բաժանում, և արդյոք դա ընտրակաշառք չէ՞, Օսկանյանը պատասխանեց.

«ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը բարեգործական ակցիաներ արել են մշտապես: Մի բան, որ արվել է, պետք է շարունակի արվել: Կարծում եմ՝ սրա մեջ միայն ու միայն դրական բան պետք է տեսնել»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՀՀԿ-ն իր ցանկացած հայտարարությանը բավական բուռն է արձագանքում:

«Ես չեմ մեկնաբանում այդ բոլորը: Իրենց պետք է հարցնեք՝ ինչո՞ւ են իմ ելույթները ցավով ընդունում: Ես քննադատում եմ այն, ինչ կարծում եմ, որ սխալ է արվել: Այնպես որ, ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ ինչ արձագանք է լինելու: Ցավալին միայն այն է, որ բովանդակային հարցադրումներին բովանդակային պատասխաններ չեն տրվում, այլ անձնական վիրավորանքներ, և ես չեմ արձագանքելու դրանց»,- ասաց ԲՀԿ անդամը:

Ամփոփելով՝ Օսկանյանը ընդգծեց, որ չի ուզում մեկնաբանել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են նոր կոալիցիա ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում